Քաղաքացին մետրոյի շարժասանդուղքի վրա կորցրել է ինքնակառավարումն ու ընկել․ մետրոպոլիտենը՝ դեպքի մասին

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում այսօր միջադեպ է տեղի ունեցել։ Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս՝ փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով ինքնակառավարումը, ընկել է, այս մասին հայտնել էր Հրապարակը: Անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքի աշխատանքը։ 

 

Auroranews.am-ը կապ հաստատեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրայնի հետ; Նա ասաց, որ նման դեպքեր մետրոպոլիտենում լինում են գրեթե ամեն օր, ուղղակի այսօր միջադեպին ականատես է եղել լրագրողը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ին: Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է գնացքային կարգավարին: Կանչվել է շտապ օգնություն: Հերթապահող ոստիկանների եւ աշխատակիցների օգնությամ ուղեւոր պապիկին շարժասանդուղքի աստիճաններով իջեցրել են կառամատույց։ Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց: Նա որևէ բողոք կամ գանգատ չունի։

Քաղաքականություն

Պատահարներ