Քննիչը պահանջում է կալանավորել Մխիթար Գալեյանի հորեղբորը

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Արթուր Գալելանին մեղադրանք է առաջադրվել զորամաս ինքնակամ մուտք գործելու և հայհոյանք տալու համար։ Մեղադրանքի պարզաբանման վերաբերյալ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ անձինք ապօրինաբար մտել են N զորամասի տարածք, չենթարկվելով զորամասի տարածքը լքելու գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Ինչպես հայտնում է ՔԿ-ն` բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ