ՌԴ ՊՆ-ն՝ Z և V տառերի խորհրդի մասին

 Z և V տառերը պաշտոնական ռազմական խորհրդանիշներ չեն, ասել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Եվգենի Ստուպինը` վկայակոչելով նիր հարցմանը տված ՌԴ պաշտպանության նախարարության պատասխանը։

 

«Z և V տառերը պաշտոնական ռազմական խորհրդանիշեր (նշումներ) չեն և հատուկ նշանակություն չունեն։ Այս մասին իմ հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ՊՆ-ից», - գրել է պատգամավորը թելեգրամյան ալիքում։

Նշենք, որ լատինական Z և V տառերը, որոնք ի սկզբանե հայտնվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսական զինտեխնիկայի վրա, վերջերս դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական բանակի գործողություններին աջակցելու բավականին տարածված խորհրդանիշներ:

Քաղաքականություն

Պատահարներ