ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ է լրագրողը ջուր լցրել Ագնեսա Խամոյանի վրա․ Արարատնյուզի խմբագիրը մանրամասներ է պատմել

Araratnews.am կայքի լրագրող Նանե Իսրայելյանը այսօր ընդհարվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ: Պատգամավորը հայտարարեց, որ լրագրողը շշով ջուրը շփել է իր վրա եւ տեսանյութ տեղադրեց:

 

Hraparak.am-ը կապ է հաստատել կայքի խմբագիր Հարություն Մկրտչյանի հետ։ Նա լրատվականին վստահեցրել է, որ իրականությունը լրիվ այլ է: Նա մասնավորապես ասել է․

 

 «Լրագրողը մոտեցել է, որպեսզի մեկնաբանություն ստանա, էնտեղ հավաքված մարդիկ սկսել են գոռալ` թուրք, դավաճան և այլն, դրանից հետո Ագնեսա Խամոյանը սկսում է լրագրողին հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնել, որից հետո լրագրողի նյարդերը տեղի են տալիս, եկեք այսքանով բավարարվենք»:

 

- Իսկ տեսանյութ կա՞:

- Տեսանյութը շուտով կլինի»:

Մանրամասները՝ Hraparak.am-ում։

Քաղաքականություն

Պատահարներ