Ուկրաինական հարվածներից մեկ մարդ է սպանվել ՌԴ Կուրսկի մարզում. կան վիրավորներ

Ուկրաինական հարվածներից մեկ մարդ է սպանվել ՌԴ Կուրսկի մարզի Տետկինո ավանում։ 

 

Այս մասին հայտնել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարավոյտը։

 

«Թշնամու հերթական հարձակումը Տետկինոյի վրա, որ տեղի է ունեցել լուսաբացին, ցավոք, ավարտվել է ողբերգությամբ։ Այս պահին հայտնի է առնվազն մեկ մահվան մասին քաղաքացիական բնակչության շրջանում։ Նախնական տվյալներով, մահացածը սպիրտի գործարան հումք բերող բեռնատարի վարորդն էր։ Հակառակորդը մի քանի հարված է հասցրել այդ օբյեկտին»,-գրել է Ստարավոյտը իր տելեգրամյան ալիքում։

Նա նշել է, որ կան նաև վիրավորներ, ում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Ավանում մի քանի տուն հրդեհվել է, կան տվյալներ չպայթած արկերի մասին։

Քաղաքականություն

Պատահարներ