Ընդդիմությունը վաղը փողոցներ չի փակի. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը վաղը փողոցներ չի փակի, բայց պայքարը շարունակվելու է ամբողջ թափով, շարժումը երբեք չի մարելու, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նա բոլորին հրավիրել է ժամը 09.30-ին գալ Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ անհնազանդության այլ ակցիաներ են լինելու: 
 

Իշխան Սաղաթելյանը նաև ասել էր, որ վաղվա անելիքների բոլոր մանրամասնները չի կարող հիմա հայտնել, բայց նշել է, որ Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ, որոնք իրենց ձայնը պետք է լսեն։ 

 

«Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19.00, իսկ 19.00 կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,– ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ