Մենք կշարունակենք մեր «հեռախոսային դիվանագիտությունը» ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շաբաթ օրը Ֆինլանդիայի կառավարության հետ հեռախոսազրույցներ է նախատեսված՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ, այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 
«Այսօր ես բանակցություններ ունեցա Նիդեռլանդների վարչապետի հետ, վաղը բանակցություններ կլինեն Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի հետ»,- լրագրողներին ասաց Էրդողանը։

 

Ըստ Էրդողանի՝ մոտ ապագայում ծրագրվում է նաեւ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
«Մենք կշարունակենք մեր «հեռախոսային դիվանագիտությունը» ՆԱՏՕ-ի անդամների հետ, սակայն Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիրքորոշումը պարզ է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

 

Ֆինլանդիան և Շվեդիան նախկինում փոխանցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին դաշինքին միանալու դիմումները։ Թուրքիան ավելի ուշ հայտարարեց, որ չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այս երկրների՝ քրդական հարցում նրանց մոտեցումների պատճառով։ Նախագահ Ջո Բայդենը չի պլանավորում այս փուլում համագործակցել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ՝ հաշվի առնելով Անկարայի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված, ասել է ԱՄՆ ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ