ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Խարկովի մարզում հրթիռը հարվածում վարչական շենքին

Խարկովի մարզի Լոզովա քաղաքում հրթիռը ընկել է վարչական շենքի վրա։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ 

 

Ուկրաինական Խարկովի մարզի Լոզովա քաղաքի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել։ Մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, երկրորդը հարվածել է վարչական շենքին։ 

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 21-ին ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, իսկ փետրվարի 24-ին ռուսական զորքերը սկսեցին հատուկ գործողություններ Ուկրաինայի տարածքում։ Այս ճգնաժամի հիմքերը դրվեցին 2014-ին։ Ուկրաինայում ասում են, որ արդեն ութ տարի է՝ պատերազմում են Ռուսաստանի դեմ։

 

 

Քաղաքականություն