ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես ոստիկանական ուժերը միջանցք բացեցին ընդդիմադիր պատգամավորների համար

Լարված վիճակ էր Մարիոթ հյուրանոցի մոտ. Կուտակվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։

 

Այստեղ է տեղի ունենում Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնած «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները:

 

«Դիմադրություն» շարժումը եւս երթով շարժվել է հյուրանոցի մոտ:

 

Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին մուտք գործել հյուրանոց, սակայն ոստիկանական ուժերը փակել էին նրանց ճանապարհը։

 

Պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ոստիկաններն իրավունք չունեն խոչընդոտել իրենց մուտքը հյուրանոցի տարածք, ստեղծվեց միջանցք եւ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մտան հյուրանոց, սակայն նրանց թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ:

 

Մանրամասերը` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ