ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլ՝ դավաճան,Արցախն Ադրբեջանինը չի լինելու»․ ինչպես Փաշինյանը մուտք գործեց «Մարիոթ» հյուրանոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ընթանում է Ժողովրդավարության հայկական ֆորումը։ 

«Դիմադրություն» շարժման անդամները Փաշինյանին դիմավորեցին սուլոցներով, ինչպես նաև «ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։ 

Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ 

Բոլորը հյուրանոց մտան հետնամուտքից։ 

 «Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքացնեն, Արցախն էլ հանձնեն Ադրբեջանին։ Առանց թուրքի Հայաստան լինելո՛ւ է, հաղթանակը շատ մոտ է, մեր պայքարն էլ անկասելի է»,– նշեց «Դիմադրության» անդամներից մեկը։

Քաղաքականություն

Պատահարներ