Օրվա լրահոս

 Մենք ուզում ենք ներս մտնել ու միջազգային հանրությանն իրազեկել, թե ինչ  է տեղի ունենում Հայաստանում. ես ուզում եմ պատմել քաղբանտարկյալ իմ ընկերոջ մասին, որ պայքարել  է Արցախում: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Թադևոս Ավետիսյանը, ով պահանջում էր իրեն թույլ տալ մտնել ֆորումի սրահ:

 

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն թույլ չտվեց ներս մտնել՝ ասելով, որ կարող է իր մոտ եղած նամակով փոխանցել կառավարությանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էլ հավելեց. 

«Այսինքն ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական վտա՞նգ է սպառնում մեր ներկայությունից: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հռչակել է ժողովրդավարության բաստիոն: ԱՄՆ դեսպանը 2 օր առաջ պաշտպանում էր Նիկոլ  Փաշինյանին՝ ակնհայտորեն խառնվեռլով Հայաստանիօ ներքաղաքական կյանքին: Մենք ուզում ենք ասել, որ երկակի խաղերով իրենք Հայաստանը մոտեցնում են բռնապետության»:

 

Սարգիս Հովհաննիսյանն արձագանքեց, որ իրենք իրենց ծառայությունն են իրականացնում եւ կոչ արեց կարդալ օրենքը:

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ հավելեց. 

 

«Եկեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը այսուհետ փակ դռների հետեւում է մնալու: Ոստիկանների ու ծառայողների մեջքի հետեւում, որովհետեւ  այլեւս չի կարող առերեսվել ժողովրդին ու իրականությանը: Նա չի կարող այլեւս շրջել քաղաքում, խոսել մարդկանց հետ»:

Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում  Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները,  իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։

Վերջին նորություններ