ՌԴ-ի բոլոր մտավախությունները, թե ինչ էր փորձում անել Արևմուտքն Ուկրաինայի հետ, 100%-ով հաստատվեցին. Լավրով

 Ռուսաստանի բոլոր մտավախությունները, թե ինչ էր փորձում անել Արևմուտքն Ուկրաինայի հետ, 100%-ով հաստատվեցին.

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ հատուկ գործողության ընթացքում եվրոպական երկրների մտադրությունները բառացիորեն «մերկացել են»։

 

«Մենք այսօր մանրամասն հիշեցրինք մեր ընկերներին, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում վերջին երկար տարիների ընթացքում, ներառյալ ութ տարիները, երբ Ուկրաինան կտրականապես հրաժարվեց կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը Դոնբասի կարգավորման վերաբերյալ․․․ ի դեպ, 100%-ով հաստատվեցին մեր բոլոր մտավախությունները, թե ինչ է Արևմուտքը փորձում անել Ուկրաինայի հետ՝ հաստատվեցին»,- ասել է Լավրովը։

Քաղաքականություն

Պատահարներ