60-ամյա կինը բանկի հաճախորդի պայուսակից գումար է գողացել

60-ամյա կինը բանկի հաճախորդի պայուսակից գումար է գողացել: 

Երեկ ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված իր պայուսակից գողացել են 170 000 դրամ: Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ  օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է:

Քաղաքականություն

Պատահարներ