Ֆինլանդիայում՝ թանկացումների ֆոնին սկսել են զանգվածաբար վառելանյութ գողանալ

Ֆինլանդիայում թանկացումների ֆոնին սկսել են զանգվածաբար վառելանյութ գողանալ; 

Ըստ ֆիննական YLE-ի՝ դրա պատճառը հակառուսական պատժամիջոցներն են, որոնք հանգեցրել են վառելիքի թանկացման։ Այդ ամենը ստիպել է Ֆինլանդիայի շարքային քաղաքացիներին բենզինն ու դիզվառելիք գողանալ։

«Սովորաբար վառելիքը գողանում են խոշոր շինհրապարակներից, ինչպես նաև գյուղատնտեսական կամ անտառային տնտեսություններից», - ասվում է հրապարակման մեջ: Հոդվածում նշվում է, որ բեռնատարներից և սառնարանային պահեստներից եւս բենզինի գողության դեպքեր են գրանցվել։ Ավելին, որոշ նախաձեռնող ֆիններ հետո վերավաճառում են գողացված վառելիքը։

Քաղաքականություն

Պատահարներ