ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել, թե ինչպես են «Ազովստալ»-ից վերջին ուկրաինացի զինվորները հանձնվում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ՝ ինչպես են «Ազով» ազգայնական գումարտակի վերջին գրոհայինները և Ուկրաինայի ԶՈւ զինվորականները դուրս գալիս «Ազովստալի» թունելներից։

 

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր ուկրաինացի զինյալներից «Ազովստալի» և Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին։ Գործարանի ստորգետնյա օբյեկտներն անցել են Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։

Հանձնվել է նաև «Ազովի» «հրամանատարը»։ Նրան դուրս են հանել հատուկ զրահապատ ավտոմեքենայով՝ տեղի բնակիչների հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով։

Նշենք՝ մայիսի 16-ին զենքը վայր էին դրել ու հանձնվել էին 2439 «Ազովի» նեոնացիստներ և ուկրաինական ԶՈւ զինծառայողներ, որոնք շրջափակված էին գործարանի տարածքում։

Քաղաքականություն

Պատահարներ