Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից մեկը՝ հիվանդանոցում մահացել է

Մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գարեգին Եփրեմյանը:  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 8-ին՝ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում ավտովթարի ենթարկվելուց հետո, ինչի հետևանքով Գ. Եփրեմյանն ու ևս 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին հիվանդանոց:

 

 Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել էր ձորում:  

 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:   

 

Քաղաքականություն

Պատահարներ