ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին բախվել է անցակետին և հերթում սպասող մեքենաներին․ կան զոհեր

Էքսկավատոր տեղափոխող մեծ բեռնատարի վարորդը՝ կորցնելով կառավարումը, Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին բախվել է «Չեչմե» անցակետին և հերթում սպասող մեքենաներին։ Բեռնատարը վրաերթի է ենթարկել նաև անցակետի մոտ կանգնած մարդկանց, գրում է Sputnik Ղրղզստանը։ 
Թեթև մարդատար մի քանի մեքենաներ պարզապես ճզմվել են։ 
Բատկենի մարզի առողջապահության հարցերի համակարգող Արզիբեկ Բորուբեկովի տվյալներով` վթարի վայրում 5 մարդ է մահացել, ևս 2-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին։ Սահմանապահների մեջ տուժածներ չկան։ 
Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել, դեպքի վայրում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում։

Քաղաքականություն

Պատահարներ