18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոգևորականը վրաերթի է ենթարկել անցումով անցնող հետիոտնին․ ՌԴ

Ռուսաստանի Աստրախան քաղաքում հոգևորականը վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող մի կնոջ։ Այս մասին հայտնում է Readovka լրատվականը։

 

Պատահարը տեղի է ունեցել Նաչալովսկի մայրուղու վրա, որը գտնվում է Աստրախանի արևելյան ծայրամասում։ Վարորդը մեծ արագությամբ մոտենում է հետիոտնային անցումով անցնող հետիոտններին։ Նրանցից մեկը կարողանում է խույս տալ, առջևով քայլող կնբոջը նույնն անել չի հաջողվում։ Վրաերթի ենթարկված կինը մահացել է։

 

Վարորդը վրաերթից հետո կանգնում է և հոգևորականի հագուստով մոտենում է ընկած կնոջ մարմնին, այնուհետև վերադառնում է ավտոմեքենա և  քաղաքացիական հագուստ հագնում։ Վարորդը փախուստի չի դիմել։

Քաղաքականություն

Պատահարներ