Մենք չենք պարտվել, այս էջը փակված չէ. Ռուբեն Վարդանյան

Մենք չենք պարտվել, ոչ մի բան չի վերջացել, այս էջը փակված չէ: Այս մասին ասել է Ապագա հայկականի» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գրում է aravot. am-ը:

 

«Արցախի ժողովուրդն իր պատմության ընթացքում տարբեր էջեր է ունեցել. այս էջը փակված չէ եւ մենք գնալու ենք առաջ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը՝ նկատելով, որ եթե հասարակությունը պայքարի այդ անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև:

 

Հղում անելով «Ավրորայի» մասնակցի խոսքերին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է. «Ամենամեծ վտանգը անտարբերությունն է. սիրո մյուս կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, գեղեցկության մյուս կողմը տգեղությունը չէ, անտարբերությունն է, կյանքի մյուս կողմը մահը չէ, անտարբերությունն է. մենք պետք է պայքարենք անտարբերության դեմ»:
 

Հիշեցնենք, երեկ Ստեփանակերտում կայացավ նախաձեռնության առաջին ֆորումը, որը նվիրված էր ժողովրդագրական խնդիրներին:

Քաղաքականություն

Պատահարներ