ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եվս մի քիչ ազովական դոպինգ». «Ազովստալի» նկուղներից նոր տեսանյութ է հայտնվել

Ներքնակներ, անձնական իրեր և «առույգացնող» նյութերի պատրաստման ու կիրառման համար հարմարանքներ. այն ամենը, ինչ երևում է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում ուկրաինական ազգայնականների ստորգետնյա ապաստարանից RT-ի բացառիկ տեսանյութում:

 

Տեսանյութի հեղինակը՝ RT-ի թղթակից Իգոր Ժդանովը, նշում է, որ, ըստ ամենայնի, Ռուսաստանում արգելված Ազովի գումարտակի գրոհայինները «հայրենասիրական եռանդով չէին կռվում»:

 

Նա նշում է, որ «նոութբուքերն ու հեռախոսները կոտրել են, բայց նման վարկաբեկող սարքերի վրա թքած են ունեցել»:

 

«Եվս մի քիչ ազովական դոպինգ։ Չգիտեմ, թե որքանով է դա ընկնում ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածի տակ, բայց ընդհանուր առմամբ եզրակացությունները կարող եք ինքներդ անել: Ես դա ոչ մի կերպ չեմ մեկնաբանելու։ Ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, թե ինչ է այստեղ կատարվում։ Քանի որ սա նրանց հանգստանալու վայրն է. շատ ներքնակներ, շատ անձնական իրեր կան։ Այնպես որ, գաղտնիք չէ, թե ինչպես էր հանգստանում ու ամենակարևորը, ինչի տակ էր կռվում «Ազով» գումարտակը (նրանց դեմ Ռուսաստանում քրեական գործեր են հարուցվել) այստեղ՝ «Ազովստալում»,- ասում է Ժդանովը:

 

Հատուկ գործողության ընթացքում զենքը վայր են դրել ու գերի են հանձնվել «Ազովի» ազգայնական և Ուկրաինայի ԶՈւ 2439 զինծառայող, որոնք արգելափակված էին «Ազովստալ» գործարանի տարածքում:

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 20-ին հայտնել է, որ «Ազովստալի» տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձեռնարկության ստորգետնյա կառույցները, որտեղ թաքնվում էին գրոհայինները, անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ:

 

Ընդհանուր առմամբ, ՌԴ ՊՆ-ի տվյալներով, մայիսի 16-ից զենքը վայր են դրել ու գերի են հանձնվել «Ազովի» գնդի 2439 նացիստներ և ուկրաինացի զինվորականներ, որոնք մոտ մեկ ամիս արգելափակված էին գործարանի տարածքում:

Քաղաքականություն