ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գնայիք, կռվեիք, ոչ թե հիմա աթոռի կռիվ տայիք». մետրոպոլիտենրի աշխատակիցը պոկեց գնացքին ամրացված դրոշը

 Ինչպես արդեն նշել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները անհնազանդության ակցիա էին իրականացրել մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը։

 

Ակցիայի մասնակիցները Արցախի դրոշով պիտակներ փակցին մետրոյի վրա, որը մետրոպոլիտենրի աշխատակիցը պոկեց։

 

«Գնայիք, կռվեիք, թուրքը ձեր արածը տեսնում, ուրախանում է, որ աթոռի կռիվ եք տալիս, Արցախի դրոշը ձեր համար լոզունգ մի սարքեք»,- ասաց նա։

 

Նշենք, որ կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակցիայի 3 մասնակիցների։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին,  վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երևանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

Քաղաքականություն

Պատահարներ