Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են, որովհետև ՀՀ-ում կորցնում են իրենց գործընկերոջը․ Իշխան Սաղաթելյան

 Ադրբեջանը եւ Թուրքիան շտապում են, որպեսզի պատերազմում Հայաստանի նկատմամբ ստացած իրենց առավելությունը ամրագրեն դե յուրե։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Սասունցի Դավթի արձանի առջեւ՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

 

«Հայաստանի իշխանության վարած հակահայ քաղաքականությունն այլեւս չի զարմացնում։ Ստեղծված իրավիճակի լուծումը մեկն է՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից։ Ադրբեջանը եւ Թուրքիան այժմ շտապում են, որովհետեւ գիտեն, որ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, ինչին քիչ է մնացել, իրենց առջեւ դրված ծրագրերը չեն կարողանա ավարտին հասցնել։ Անկախ բոլոր հանգամանքներից, խուզարկություններից եւ ճնշումներից, մենք գնալու ենք առաջ՝ դեպի հաղթանակ»,- նշեց Սաղաթելյանը։

 

Հիշեցնենք, որ Սասունցի Դավթի արձանի մոտից, չնայած հորդառատ անձրեւին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Առավոտյան շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվել էին Արտաքին գործերի նախարարության շենք եւ շրջափակել շենքի բոլոր մուտքերը։

Քաղաքականություն

Պատահարներ