Ադրբեջանը Հադրութում, Շուշիում և Մատաղիսում նոր մզկիթներ է կառուցում

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների գծով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութում, Շուշիում և Մատաղիսում նոր մզկիթների կառուցումը շարունակական բնույթ կկրի։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է, թե, իբր, Արցախի բռնազավթված տարածքներում 67 մզկիթ է հայտնաբերվել, որոնցից երկուսն են բարվոք վիճակում։ Իրականում, այդ թիվը նախ՝ խիստ ուռճացված է։ Հուշարձանագետ Սլավա Սարգսյանը, անդրադառնալով այդ ստահոդ լուրերին, մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Արցախում կա ընդհանուր թվով 27 մզկիթ, որոնք բոլորն էլ պահպանվում են։

 

Նշենք, որ դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանցիները բնակելի տները թեթևակի ձևափոխում ու մզկիթ էին ներկայացնում, մինչդեռ դրանք ոչ մի կապ չեն ունեցել մզկիթի հետ։ Երկրորդ՝ Արցախի բռնազավթված հատվածում կան նաև բազմաթիվ եկեղեցիներ, որոնք ևս ոչ բարվոք վիճակում են։

Քաղաքականություն

Պատահարներ