ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է չերկարաձգել Ռուսաստանի արտաքին պարտքի սպասարկման լիցենզիան

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը որոշել է չերկարաձգել ընդհանուր արտոնագիրը, որը թույլ է տալիս Ռուսաստանին կատարել արտաքին պարտքի սպասարկման վճարումներ։ Այս մասին գրում է RT-ն:

 

Նշվում է, որ գործող լիցենզիայի ժամկետը լրանում է մայիսի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:01-ին։

 

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դժվար թե երկարաձգի Ռուսաստանի ընդհանուր արտոնագիրը։



 

Քաղաքականություն

Պատահարներ