Բլոգեր Միքայել Բադալյանը կալանավորվել է

Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանը բավարարել է դատախազի բողոքը մասնակի և մեկ ամսով կալանավորել Միքայել Բադալյանին:

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է փաստաբան էրիկ Ալեքսանյանը։ 

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ. Բ-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Միկա Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ի երեկոյան:

Քաղաքականություն

Պատահարներ