Չնախատեսված վայրում թափված աղբի համար տուգանքը կավելանա 10 անգամ

Չնախատեսված վայրում թափված աղբի համար տուգանքը կավելանա տասն անգամ։ Քաղաքային իշխանության մշակած համապատասխան օրինագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը: Ավագանու այսօրվա նիստում այդ մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը մինչև հաջորդ ուրբաթ կներկայացվի կառավարությանը»,- ասաց նա։

Սարգսյանը նշեց` հիմա տուգանքը 5 հազար դրամ է, առաջարկվում է դարձնել 50 հազար։

Քաղաքականություն

Պատահարներ