Համբարձում Հակոբյանը նոկդաունի է ենթարկել մոլդովացի մրցակցին. Եվրոպայի առաջնություն

Եվրոպայի առաջնության երկրոդ օրվա երկրորդ մրցափուլում հանդես եկան 63.5, 67 և 80 քաշային կարգերի բռնցքամարտիկները։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

 

«Համբարձում Հակոբյանը նշեց իր առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնությունում՝ մոլդովացի Դմիտրի Կոսցյուգի դեմ մենամարտում: Հայ մարզիկը բարդ մենամարտում կարողացավ կամային հաղթանակ տոնել: Հատկապես 3-րդ ռաունդում նա մի քանի անգամ գերազանցեց մրցակցին ու տպավորիչ հաղթանակ տոնեց և մոլդովացուն նույնիսկ նոկդաունի ենթարկեց: Օրվա ընթացքում 63.5 կգ քաշայիններից հաղթանակ է տոնել անգլիացի Ջոզեֆ Թայերսը, իսկ 67 կգ քաշային կարգում հաջողության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Միլան Ֆոդորը։ 80 կգ քաշային կարգում հաղթանակ են արձանագրել Արտյոմ Ագիևը Սերբիայից, Կրիստիան Վեսելինով Նիկոլովը Բուլղարիայից, Լուկա Պլանտիչը Խորվաթիայից, Իվան Սապունը Ուկրաինայից, Գրադուս Կրաուսը Նիդերլանդներից, Նոսա Էհիս Բենը Գերմանիայից և Ալֆրեդ Քրոմվել Քոմեյը Իտալիայից»,-նշվում է հաղորդագրության մեջ։ 

 

Հիշեցնենք, որ վաղը` մայիսի 25֊ին, Հայաստանը ներկայացնելու են Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշային կարգում, Վախթանգ Հարությունյանը 75, իսկ Կարեն Տոնականյանը 60 կգ քաշային կարգում։

Քաղաքականություն

Պատահարներ