ՀԴԲ-ն հաղորդագրություններ է ուղարկում ռուս դիվանագետներին՝ կոչ անելով դավաճանել հայրենիքը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՀԴԲ-ն հաղորդագրություններ է ուղարկում ռուս դիվանագետներին՝ կոչ անելով նրանց դավաճանել իրենց հայրենիքը, գրում է Wall Street Journal-ը:

 

Ըստ լրատվամիջոցի՝ Անտոնովը ասել է, որ նրանք (Խմբ.՝ ՀԴԲ-ն) իրենց հաղորդագրություններ են ուղարկում՝ «Դուք պետք է դավաճանեք ձեր հայրենիքին» բովանդակությամբ:

 

Հրատարակությունը նաև նշել է, որ ՀԴԲ-ն հաստատել է նպատակային հաղորդագրություններ ուղարկելու արշավը։

Քաղաքականություն