Հունգարիայի վարչապետն Ուկրաինայում իրավիճակի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել

Հունգարիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
 

Օրբանի խոսքով՝ արտակարգ դրությունն ուժի մեջ կմտնի կեսգիշերից և կառավարությանը կտա «մանևրելու տեղ և անմիջապես արձագանքելու հնարավորություն» Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքներին։
 

Նա նշել է, որ Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրության շրջանակներում միջոցառումներ կհայտարարի չորեքշաբթի՝ մայիսի 25-ին։
 

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ Հունգարիան չի միանա Ռուսաստանի դեմ Եվրամիության տնտեսապես անընդունելի միջոցներին։

Քաղաքականություն

Պատահարներ