ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մարդկանց քանակը Ֆրանսիայի հրապարակում՝ առավոտյան 8։15-ի դրությամբ

Այսօր՝ մայիսի 24-ին, «Դիմադրություն» շարժման ղեկավարներն առավոտյան 08:00-ին իրենց կողմնակիցներին հրավիրել էին Ֆրանսիայի հրապարակ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Երեկ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց աառավոտյան 8։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Այսօր ժամը 8։15-ին այդ հրապարակում կար 553 մարդ` ներառյալ ոստիկաններն ու լրագրողները։

 

Հաշվարկը, ինչպես միշտ, արել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»` օդից նկարելու ու մեկ առ մեկ բոլորին հաշվելու միջոցով։

Փաստորեն, մոտ 500 հոգի է խորհրդարանական ընդդիմության կոչով պատրաս առավոտները դուրս գալ փողոց։ Մոտ 500 հոգի է, որ համարյա ամեն օր այս քաղաքի երթևեկությունը վերածում են դժոխքի»։

 

 Իոաննիսյանը նաև հավելել է․

 

«Միշտ հետաքրքիր էր, թե առավոտները քանի՞ մարդ է փողոց հանում ընդդիմությունը։ Բայց եթե միշտ դրանք տարբեր տեղերում միաժամանակ տեղի ունեցող ակցիաներ էին (և հաշվել չէր լինում), այսօր ընդդիմությունը բոլորին հրավիրեց մեկ վայրում, ինչը բացեց հաշվելու հնարավորությունը»։

 

Հանրահավաքը՝ օդից՝ այստեղ:

Քաղաքականություն

Պատահարներ