Լուսանկարներ․ Վանաձորում շան ձագին մի բուռ ասեղ են կերակրել

Այս ձագուկին գտել էին Վանաձորում։ Նա չէր կարողանում քայլել, չէր ուտում, չէր խմում։ Մտածել էին մեքենա է հարվածել, մեզ խնդրեցին ռենտգենի հարցում օգնել։ Այս մասին ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրել է «Դինգո» թիմը։ 

 

«Սակայն երբ ձագուկին բերեցին կլինիկա ու ռենտգեն արվեց, անմիջապես ռենտգենից հետո նրան մտցրեցին վիրահատության սենյակ ու սկսեցին վիրահատել, քանի որ 1 վայրկյան անգամ հետաձգել չէր կարելի։
Պարզվեց այս մի բուռ ձագի աղիներում մի բուռ ասեղ է խցանված․․․
Ձագի․․․ ոչ մեկին վնաս չտվող, ոչ մեկի վրա չհարձակվող․․․
Ինչ-որ մեկը հավանաբար մսի հետ նրան ասեղներ էր կերակրել․․․
Ի՜նչ ասես։ Էլ բան չի մնում ասելու։
Ձագուկը շտապ վիրահատվեց, ասեղները հեռացվեցին (նկարի մեջի ասեղները լրիվ հանվել են նրա միջից)։ Նրա բախտից աղիների մեջ մազափունջ կար ու ասեղները այդ փնջի մեջ էին մնացել ու նա տեղում չէր մահացել։
Վիճակը դեռ ծանր է, վաղվա լուսացնելուց է կախված կապրի արդյոք, թե ոչ։ Մենք մեզնից հասանելի ամեն հնարավոր բան արել ենք։ Մնում է հուսալ, աղոթել, որ լուսացնի»,- այս մասին դեռ երեկ գրել է թիմը։ 

 

Auroranews-ը փորձում է կապ հաստատել «Դինգո» թիմ՝ շան վիճակի մասին տեղեկություն ստանալու համար։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ