Մարշալ Ժուկովին «ստաժավոր թալանչի» անվանած ադրբեջանցուն ՌԴ-ն հեռակա ձերբակալել է

 Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում էր հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման երկարամյա մասնակիցներից մեկի՝ Ռովշան Ասկերովի նկատմամբ։

 

Գործի հարուցման պատճառը Ասկերովի կողմից ֆեյսբուքում ապրիլի 6-ին կատարված գրառումն է, որում նա մի շարք վիրավորական պնդումներ է հնչեցրել խորհրդային զորահրամանատար, մարշալ Գեորգի Ժուկովի հասցեին։

Ասկերովը Ժուկովին «ստաժավոր թալանչի» է անվանել։

 

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Ասկերովը լքել է ՌԴ տարածքն ու գնացել Ադրբեջան։

Քաղաքականություն

Պատահարներ