Մոտ 1մլն 400հզր ռուբլի, հյուրանոց Ջերմուկում, 128 մլն դրամ․ Տարոն Մարգարյանի և տիկնոջ հայտարարագիրը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։ Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է Ջերմուկում հասարակական նշանակության շինությունը, որի համատեղ սեփականատերն է , և որը ձեռք է բերել 2007–ին։ 

Հայտարարագրել է մեկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության, և որը ձեռք է բերել 2007–ին, բանկային հաշիվներին հայտարարագրել է տարվա վերջում 1 մլն 394 հազար ռուսական ռուբլի, 4900 եվրո, 31000 դոլար, անկանխիկ հայտարարագրել է 89 մլն դրամ, որը տարեսկզբին կազմել է 97 մլն դրամ, 13000 դոլար, և 40 000 եվրո։ Աշխատավարձը կազմել է 3 մլն 80 հազար դրամ, հանգստի համար ծախսել է 2 մլն 500 հազար դրամ։ 

Տարոն Մարգարյանի կինը՝ Գոհար Սարգսյանը հայտարարագերլ է  904 եվրո բանկային հաշվին, կանխիկ գումար հայտարարագրել է 35 մլն դրամ, 8000 եվրո, 7000 դոլար։ Հանգստի համար ծախսել է 2 մլն 100 հազար դրամ։ Աշխատատեղ չի նշվում։ 

Ստացվում է, Տարոն Մարգարյանն ու նրա տիկինը համատեղ՝ կանխիկ ու անկանխիկ ունեն 1 մլն 394 հազար ռուբլի, 54 000 եվրո,128 մլն դրամ և 51000 դոլար։ 

Հայտարարատուների կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք  նշվել է Ավանի առանձնատունը, որի սեփականատերը Տարոն Մարգարյանի որդին է՝ Նահապետ Տարոնի Մարգարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ