«Նա մեր դեմ է». Պեսկովը մեկնաբանել է ՄԱԿ-ում ռուս դիվանագետի պաշտոնանկությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով ՄԱԿ-ում ռուս դիվանագետ Բորիս Բոնդարևի պաշտոնանկությունը, ասել է, որ «նա մեզ հետ չէ, նա մեր դեմ է»։

 

«Պարոն Բոնդարևն այլևս մեզ հետ չէ, ավելի շուտ նա մեր դեմ է», - երեքշաբթի լրագրողներին ասաց Պեսկովը: 

 

«Նա ունի դիրքորոշում, որով դատապարտում է Ռուսաստանի ղեկավարության գործողությունները։ Սա նշանակում է, որ այս պարոնը դեմ է արտահայտվել մեր երկրի ընդհանուր համախմբված կարծիքին»։

Քաղաքականություն

Պատահարներ