«Նոր պայմաններում էլ ռուսական տնտեսությունն անպայման բաց կլինի». Պուտին

Ռուսական տնտեսությունը նույնիսկ նոր պայմաններում բաց կլինի, շահագրգիռ երկրների հետ համագործակցությունը կընդլայնվի։ Տեղեկությունն այսօր տրանսպորի զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Նոր պայմաններում էլ ռուսական տնտեսությունն անպայման բաց կլինի։ Ավելին, մենք կընդլայնենք փոխգործակցությունն այն երկրների հետ, որոնք շահագրգռված են փոխշահավետ համագործակցության մեջ», - ասել է ՌԴ նախագահը։

 

Նա կարևորել է հարցերի մի ամբողջ համալիր՝ ազգային արժույթներով վճարային համակարգի կազմակերպումը, գիտատեխնիկական կապերի հաստատումը և լոգիստիկ շղթաների հզորության ավելացումը։

Քաղաքականություն