Փոխնախարարին ստիպեցինք դա ասել, իսկ ով չասի, ռադ ենք անելու․ Մամիջանյան

 Հարգելի ժողովուրդ։ Մենք քիչ առաջ ԱԳՆ փոխնախարարներից մեկին ստիպեցինք ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Պատկերացնու՞մ եք, որ շատանանք ինչ է լինելու, արդեն բոլորին ենք ստիպելու դա ասել։ Այո, բոլորին ստիպելու ենք, իսկ ով չի ասում, ռադ ենք անելու։ Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, փոխանցում է «Հրապարակը»։

 

«Մենք շրջափակել էինք ԱԳՆ շենքը ու պատգամավորներով մտել ներս։ Պիտի ասեմ, որ մեր շրջափակման արդյունքում ներսում չէին կարողանում մի շնչավոր գտնել։ Իսկ հիմա, սիրելի հայրենակիցներ, բոլորով կրկին շարժվում ենք դեպի Ֆրանսիայի հրապարակ»,- հավելեց Մամիջանյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ