ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտաքին գործերի փոխնախարարը Արցախի տարբերանշանը փակցրեց իր հագուստին

Այս շենքում մեկը կա,՞ որ կարող է ասել այն նախադասությունը, որ Ադրբեջանը երբեք չի կարող լինել Ադբեջանի կազմում։ Այն, ինչի շուրջ Փաշինյանը համաձայնության է եկել, պարզապես դավաճանություն է հայ ազգի նկատմամբ։ Ինքը հիմա անպայման պիտի կորի, պիտի գնա, որպեսզի այս երկիրը ի վերջո չընկնի այն փոսը, որը ինքը փորել է։ Այս մասին դիմելով ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանին, ասացին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, որոնք մտել են փոխնախարարի աշխատասենյակ, իսկ դրսում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է։

Նշենք, որ փոխնախարարը չհրաժարվեց Արցախի տարբերանշանից ու այն փակցրեց իր հագուստին։

 

ԱԳՆ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանից պատգամավորները պահանջում են բառացի ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փոխարտգործնախարարը հրաժարվում է արտաբերել հետևյալ նախադասությունը․ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

 

«Ի՞նչ է, Ձեզ արգելվա՞ծ է ասել այն նախադասությունը, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե արգելված չէ, բա ինչու չեք ասում, ի՞նչ է կատարվում, չենք հասկանում»,- ասացին պատգամավորները՝ կրկին դիմելով փոխնախարարին։

 

 

 

Քաղաքականություն