ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային՝ որում այն գտնվել է 2016-ի հունվարից ի վեր». Եղոյան

 «Չկա անկլավների հարց։ Նման հասկացություն չկա»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվե՞լ է անկլավների հարցը՝ պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ 

«Կա սահմանագծման և սահմանազատման հարց, որի ընթացքում արդեն կողմերը բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, բնական ռեսուրսների, քարտեզների, բնակչության դեմոգրոֆիայի, որոշում են ամենակարևոր սահմանը երկու կողմերի հարց»,- նշեց նա։ 

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին՝ Եղոյանն ասաց․ «Արցախի կարգավիճակի հարցը հիմա գտնվում է նույն փուլում, որում այն գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր՝ այսինքն թողնված է անորոշ ապագային»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն