ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավոսում նախաստորագրվել է ՀՀ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վաճառքի հուշագիրը

Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր են նախաստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը։
 

Փաստաթուղթը ստորագրվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ։
 

Ըստ հաղորդագրության` հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա հունիսին Հայաստանում։


 

Քաղաքականություն

Պատահարներ