Օրվա լրահոս

ՌԴ ԶՈւ ինժեներական ստորաբաժանումները մաքրում են Ազովի ծովի ափը՝ Մարիուպոլի նավահանգստի մոտ։

 

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ինժեներական աշխատանքներն իրականացնում են Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները։

Սակրավորները վերջին մարտերից չպայթած արկեր ու ականներ են հայտնաբերել ու տեղում պայթեցրել։

 

Վտանգավոր զինամթերքի վնասազերծման գործընթացում լայնորեն կիրառվում է «Ուրան–6» ռոբոտային ականազերծման համալիրը։

Նշվում է, որ հետազոտվել է Ազովի ծովի ափերի ավելի քան 50 կմ-ը, վնասազերծվել է ավելի քան 300 տարբեր զինամթերք:

Վերջին նորություններ