Երևանում 55–ամյա վարորդը Prado-ով վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan. com

Երեկ՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա–Վաղարշյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ, 55-ամյա Մարատ Ե.-ն իր վարած Toyota Land Cruiser  Prado մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 23-ամյա Հասմիկ Բ.-ին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan,. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել  «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ