Երևանում քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին

 Երեկ՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Շ-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Տանյա Տ-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժշ բուժօգնոթւոն սանաուց հետո նրան տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։ 

 

Lրատվականի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Շ-ն աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչության պետի տեղակալ։  Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն

Պատահարներ