Կրասնի Լիմանի տարածքի ավելի քան 50%-ը վերահսկվում է Դոնեցկի և ռուսական զինուժի կողմից. Պուշիլին

Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Կրասնի Լիման քաղաքի տարածքի ավելի քան 50%-ը գտնվում է ԴԺՀ-ի և Ռուսաստանի ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին գրում է RT-ն:

 

«Կարծում եմ, որ հաշված օրեր են մնացել, երբ Կրասնի Լիմանը կարելի կլինի համարել ազատագրված բնակավայր»,- ասել է Պուշիլինը:

Քաղաքականություն

Պատահարներ