Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկը պարեկային ծառայության ավտոմեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունը

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկ՝ 31-ամյա Պարույր Բաբայանը իր վարած Skoda Octavia մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան հին խճուղում՝ սգո սրահների ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com -ը, ըստ նախնակման տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ էլեկտրասյունը, որի վրա եղել են 6000 վոլտ էլեկտրալարեր, տապալվել է և փակել ճանապարհը։  

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ