Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Volvo XC 90 մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում։  Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվ են գործել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Վիրավորներից մեկին էլ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով են տեղափոխել հիվանդանոց։ 

Քաղաքականություն

Պատահարներ