Honda-ն մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Honda մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի  Գարգառ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  վարորդը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի  ավագ պարեկ Աշոտ Խալաթյանը, պարեկ Դավիթ Հարությունյանը՝ վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի  գլխավորությամբ, դուրս են բերել ավտոմեքենայից և մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարներն ու Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ապա  շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն: Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ