ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բազեյանը փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

 

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը 57 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է թուրք Բետուհան Սիտֆիի հետ և փայլուն հաղթանակ տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

 

Հաղթական մենամարտից և բրոնզե մեդալն ապահովելուց հետո Բազեյանն ասել է՝ տրամադրվել էր միայն հաղթանակի. 

 

«Փառք Աստծո, ստացվեց հաղթել: Լավ էի պատրաստվել այս մենամարտին ու տրամադրվել էի միայն հաղթանակի»:

 

Քառորդ եզրափակչի իրենց մենամարտերն են անցկացրել նաև 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ովքեր, սակայն, ցավալի պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ