Մահվան ելքով վրաերթ․ Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ Ջհան Սուքիասյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ-Սսկեպար ավտոճանապարհի՝ Սարիգյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Լիանա Գրիգորյանին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում։  

Քաղաքականություն

Պատահարներ