Ուկրաինայի համար ԵՄ-ում տեղ կա՞

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ակնհայտ տարաձայնություններ ունեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Այս մասին նա խոսել է Nieuwsuur-ին տված հարցազրույցում։

Զրույցի ընթացքում լրագրողը նշել է, որ մի քանի շաբաթ առաջ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում և Ուկրաինային անվանել եվրոպական ընտանիքի մաս, սակայն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին ոչինչ չի ասել։ Զելենսկին պատասխանել է, որ հինգշաբթի խոսել է վարչապետի հետ։

«Ես ազնիվ էի Մարկի հետ, ես նրան այսպիսի մի բան ասացի. «Շնորհակալություն ելույթի համար։ Դուք իսկապես օգնում եք մեզ, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Բայց ինչ վերաբերում է ԵՄ-ին, Դուք լռեցիք այն ամենի մասին, ինչ մենք պարզապես ուզում էինք լսել։ Եթե կարծում եք, որ մենք տեղ չունենք ԵՄ-ում, ապա պետք է դա հստակ ասեք»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, Ռյուտեն պատասխանել է, որ, իր կարծիքով, ԵՄ-ում Ուկրաինայի համար տեղ կա, «բայց հետո որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն»։ Նախագահի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին և հասկանում է, որ անհրաժեշտ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ։
 

Քաղաքականություն

Պատահարներ