Ընկերոջ հետ կատակելիս, 16-ամյա պատանին դանակով անզգուշաբար խփել է նրան

Մայիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախակողմյան հատվածի ծակած բաց վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 16-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս, անզգուշաբար դանակով խփել է նրան:

Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ